211652_close_icon
views-count7495 դիտում article-date 13:07 19-10-2017

Սերխի Ռոբերտո. Բառեր չեմ գտնում՝ ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողին նկարագրելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխի Ռոբերտոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Օլիմպիակոսի նկատմամբ տարած հաղթանակը (3:1): «Մենք շատ հզոր սկսեցինք, գրոհեցինք ու բացեցինք հաշիվը: Մենք վերահսկում էինք խաղը և դա ամեկակարևորն է: Մեր մոտ ամեն ինչ հրաշալի է. մենք Պրիմերայում ու Չեմպիոնների լիգայում առաջատարն ենք: Մենք հուսալի ենք պաշտպանությունում, թեպետ խաղավերջում գոլբաց թողեցինք: Նույն տեմպով կշարունակենք: Ինչ վերաբերում է նրան, որ Մեսին 100-րդ գոլը խփեց եվրագավաթներում, ապա բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ ֆուտոլի պատմության մեջ լավագույն խաղացողին: Պարզապես գերագույն հաճույք է նրա կողքին խաղալը», ասել է Ռոբերտոն: Նշենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 9 միավորով D խմբի առաջատարն է, «Յուվենտուսն» ունի 6, «Սպորտինգը»՝ 3, «Օլիմպիակոսը»՝ 0 միավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր