211652_close_icon
views-count21389 դիտում article-date 13:41 19-10-2017

Տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում. Վլադիմիր Գասպարյան. tert.am

Այսօր կառավարության նիստում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գործադիրի հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով ոստիկանությունում վարչարարությունը պարզեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել և տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվությունը տրամադրել 10 օրվա ընթացքում՝ ներկա մեկ ամսվա փոխարեն, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/19/Vl-Gasparyan/2515821]tert.am[/url]-ը։ «Մասնավորապես՝ նախատեսվում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության կողմից տրամադրվող՝ տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու, ինչպես նաև առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու մասին որոշումները դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետի փոխարեն տրամադրել տասնօրյա ժամկետում»,- ասաց Գասպարյանը: Նրա խոսքով՝ ընտրվել է տասնօրյա ժամկետը, որովհետև այդ ընթացքում հնարավոր է` անհրաժեշտություն առաջանա տրանսպորտային միջոցների զննություն, կառուցվածքային փոփոխությունների զննություն անցկացնելու, հաճախ նույնիսկ փորձագետներին, ֆիրմաներին, գործարաններին հարցումներ ուղարկելու: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/19/Vl-Gasparyan/2515821]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր