211652_close_icon
views-count6445 դիտում article-date 13:00 19-10-2017

Դեսպան Մարտիրոսյանը հանդիպել է Օտտավայի քաղաքապետի հետ. մտքեր են փոխանակվել համագործակցության զարգացման վերաբերյալ

Հոկտեմբերի 17-ին Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնի հետ: Շնորհակալություն հայտնելով Օտտավայի քաղաքապետին ՀՀ դեսպանության հետ ծավալած սերտ համագործակցության համար` դեսպան Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս շարունակել համատեղ աշխատանքները: Ջիմ Վաթսոնն իր հերթին շնորհավորեց ՀՀ դեսպանին` պաշտոնի ստանձման կապակցությամբ, և հույս հայտնեց, որ նրա գործադրած ջանքերի շնորհիվ հայ-կանադական երկկողմ հարաբերություններն առավել զարգացում կապրեն: Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների` ընդգծելով դրանցում արձանագրված ձեռքբերումերը: Քննարկվեց Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Կանադայի 150-ամյակի առթիվ Կանադայում և Հայաստանում կազմակերպվող միջոցառումների ընթացքը: Կարևորվեց տարբեր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Կանադայի միջև ծավալված ակտիվ համագործակցությունը: Մտքեր փոխանակվեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացումն առավել խթանելու վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր