211652_close_icon
views-count8847 դիտում article-date 21:26 18-10-2017

Սիրիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Սիրիայի Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարարի հետ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպեց ՍԱՀ Էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Ահմադ Սամիր Խալիլի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աշխուժացման հեռանկարները: Նախարար Խալիլը նշեց, որ Սիրիան մեծապես հետաքրքրված է տեսնել հայկական արտադրության ապրանքներն իր շուկայում՝ ընդգծելով, որ ներկայումս առկա են բոլոր նախապայմանները հայ-սիրիական առևտրական համագործակցությունը վերսկսելու համար: Իր հերթին դեսպանը նշեց, որ երկու պետությունների ավանդական պատմական առնչությունները և քսանհինգամյա դիվանագիտական հարաբերություններն ու առևտրատնտեսական գործակցության ավանդույթները մեծ ներուժ են հաղորդելու համագործակցության երբեմնի աշխուժությունը վերականգնելու համար: Նախարար Խալիլը և դեսպան Փոլադյանը անդրադարձան Սիրիայի տնտեսության վերականգնման գործում Հայաստանի մասնակցության հնարավորություններին գյուղատնտեսության, արդյունաբերության, առողջապահության, կրթության և տեխնոլոգիաների ոլորտներում: Հանդիպմանը երկուստեք ընդգծվեց բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնել:

Նմանատիպ նյութեր