211652_close_icon
views-count4913 դիտում article-date 17:02 18-10-2017

ԵԱ. Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Ալբանիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 69 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց մինչև 20 տարեկանների պայքարում։ Պոկում վարժությունում Հրայրը գլխավերևում պահեց 135 կիլոգրամը, հաջորդ երկու մոտեցումներում հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 138 կգ-ը։ Այս վարժությունում նրա ցուցանիշը երրորդն էր։ Հրում վարժությունում երիտասարդ ծանրորդը երեք մոտեցումներից միայն մեկում կարողացավ կամքին ենթարկել 155 կգ ծանրաձողը (6-րդ արդյունք): Երկու վարժությունների արդյունքում Հովհաննիսյանը երկամարտի 290 կգ-ով (135 + 155) զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։

Նմանատիպ նյութեր