211652_close_icon
views-count5473 դիտում article-date 16:59 18-10-2017

Իզաբելլա Յայլյանը երեք մեդալ նվաճեց Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մ 23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց: Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ նաեւ պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Նմանատիպ նյութեր