211652_close_icon
views-count4986 դիտում article-date 16:14 18-10-2017

Իսպանիայի սպորտի և կրթության նախարարը քննադատել է Գվարդիոլային

Իսպանիայի սպորտի և կրթության նախարար Ինյիգո Մենդես դե Վիգոն անդրադարձել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/18/1080120/]խոսքերին[/url], որն իր աջակցությունն էր հայտնել Կատալոնիայում անկախության հանրաքվեին: «Կարծում եեմ, որ մարզիկի կարծիքը մի բանի մասին, որից գլուխ չի հանում, դա նույնն է, ինչ ես սկսեմ քննարկել միջուկային ֆիզիկան, թեպետ դրանից բան չեմ հասկանում: Գվարդիոլան ունի իր կարծիքը, որը ես չեմ կիսում: Իհարկե, բոլորն էլ ունեն խոսքի ազատության իրավունք, նա կարող է ասել այն ամենն, ինչ ցանկանում է: Ես նրան պաշտել ու պաշտում եմ որպես խաղացող: Եթե «Բարսելոնան» դուրս գա Լա Լիգայից, պրիմերան կդառնա սուրճ առանց կոֆեինի: Առաջնությունը չափազանց շատ զգացմունքներ կկորցնի», ասել է դե Վիգոն:

Նմանատիպ նյութեր