211652_close_icon
views-count9352 դիտում article-date 16:38 18-10-2017

Անկարան մերժել է Վաշինգտոնի մի շարք առաջարկներ

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ մերժել է նրանց առաջարկները, հաղորդել է CNN Turk-ը։ Հանդիպումը կայացել էր թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ամերիկյան կողմի առաջարկներից մեկը եղել է այն, որ թուրքական կողմը պետք է ապացույց ներկայացներ, որ Ստամբուլում ձերբակալված ամերիկյան գլխավոր հյուպատոսության աշխատակիցը կապեր է ունեցել Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության հետ, որին Անկարան համարում է ահաբեկչական գործունությամբ զբաղվող կազմակերպություն։։ Մեկ այլ պայման է եղել՝ ԱՄՆ-ին ներկայացնել հետաքննության գործընթացի բազմակողմ տեղեկատվություն, ինչը մերժվել է թուրքերի կողմից։ Նշենք, որ երկօրյա այցով Անկարա է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականի օգնական Ջոնաթան Քոենի գլխվորած պատվիրակությունը։ Երկու երկրների միջև առկա ճգնաժամը կարգավորելու համար առաջարկվել է ստեղծել հանձնաժողով՝ Թուրքիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից։

Նմանատիպ նյութեր