211652_close_icon
views-count3499 դիտում article-date 16:25 18-10-2017

Վերապատրաստվում են ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատակիցները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրի շրջանակում` ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տեխնիկական հագեցվածության արդիականացման և կարողությունների զարգացման համատեքստում Համաշխարհային բանկի ծրագրով ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունում մեկնարկել են աշխատակիցների վերապատրաստման դասընթացներ, որոնք ընդգրկում են հետևյալ թեմաները՝ հիդրոլոգիական վիճակագրություն, եղանակի կարճաժամկետ կանխատեսում, եղանակի կանխատեսման թվային մեթոդների կիրառում, հիդրոլոգիական մոդելավորում, երկարաժամկետ կլիմայական կանխատեսումներ, օդերևութաբանական հիդրոլոգիական և կլիմայական տվյալների կառավարում։ Դասընթացները կնպաստեն կադրերի որակավորման բարձրացմանը, ինչպես նաև՝ Հիդրոմետ ծառայության սպասարկման որակի բարձրացմանը և ոլորտում առկա խնդիրների լուծմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր