211652_close_icon
views-count4953 դիտում article-date 10:16 18-10-2017

Նախկին քաղհալածյալը առաջարկում է այլընտրանքային վարչապետ ընտրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղհալածյալ Գրիշա Վիրաբյանը սկսել է նոր քաղաքացիական նախաձեռնություն, որի նպատակը այլընտրանքային վարչապետի թեկնածուի առաջադրումն է: Վիրաբյանը հանդիպում է խորհրդարանական և հիմնականում արտախորհրդարանական տարբեր կուսակցությունների հետ և նրանց առաջարկում միասնական ուժերով նախաձեռնել այլընտրանքային վարչապետի ընտրության անցկացում: Վիրաբյանի նպատակն է, որ մինչև 2018թ. ապրիլի 9-ը հնարավոր լինի Հայաստանում անցկացնել վարչապետի թեկնածուի նախընտրություն-փրայմերիզ, երբ յուրաքանչյուր կուսակցություն կամ հասարակական կազմակերպություն կկարողանա առաջադրել իր թեկնածուին, հետո տեղի կունենա հասարակական հարցում, և այդ հարցման արդյունքում առավել շատ ձայներ ստացած թեկնածուն 2018թ. ապրիլի 9-ին կներկայանա որպես այլընտրանքային թեկնածու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր