211652_close_icon
views-count3743 դիտում article-date 09:43 18-10-2017

Սոցապ նախարարության աշխատակիցը քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվան տակ մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար են հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գոհար Մելքոնյանը, որն աշխատել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովում և 2014 թվականի հունվարի 10-ից ազատվել է աշխատանքից, ըստ էության, վերջինս չի հաշտվել այդ մտքի հետ: Ու շարունակել է իր գործունեությունը: Նախաքննություն իրականացնող մարմինը պարզել է, որ նա տևական ժամանակ մի շարք քաղաքացիների շարունակել է ներկայանալ որպես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լոռու թիվ 2-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի բուժվիճակագիր»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր