211652_close_icon
views-count4445 դիտում article-date 09:19 18-10-2017

31-ամյա Սեբաստիան Քուրցը՝ պոպուլիզմի խորհրդանիշ. «Ամերիկայի ձայն»

Եվրոպան շուտով կունենա իր ամենաերիտասարդ առաջնորդը, երբ 31-ամյա Սեբաստիան Քուրցը ստանձնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը։ Ավստրիայում կիրակի օրն անցկացված ընտրությունների արդյունքում արտաքին գործերի երիտասարդ նախարար Սեբաստիան Քուրցի կուսակցությունը տարավ հաղթանակ։ Սակայն, ստանալով ձայների միայն 31 տոկոսը, Քուրցը չի ստանում միայնակ կերպով կառավարություն կազմելու հնարավորություն։ Բացի այդ երկրորդ տեղում հայտնվեց Ավստրիայի ծայրահեղ աջթևային «Ազատություն» կուսակցությունը, ինչը նշանակում է, որ այս երկրում տեղի է ունենում քաղաքական խոշոր տեղաշարժ դեպի աջ։ «Ժողովրդական» կուսակցության առաջնորդ Քուրցը խոստանում է զրոյի հասցնել անօրինական փախստականությունը։ «Ով փորձում է անօրինական եղանակով անցնել այստեղ, պիտի կանգնի հենց սահմանի վրա ու հետ ուղարկվի»,- հայտարարում է նա։ Ինչպես Բրյուսելից գործող Բաց Եվրոպա վերլուծական կենտրոնի քաղաքական վերլուծաբան Լեոպոլդ Թրաուգոթն է ասում, «Աջթևային պոպուլիզմը մեռած չէ Եվրոպայում, ու հատկապես մեռած չէ Ավստրիայում։ Այս երկիրը 2Օ15 թվականի փախստականության հետ կապված ճգնաժամի օրերին ամենամեծ թվով փախստականներ ընդունած երկրների շարքում էր։ Ու հենց այդ պատճառով էր, որ նախընտրական արշավը հենվեց հենց այդ խնդրի վրա՝ ավելի զարկ տալով պոպուլիզմին»։ Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»:

Նմանատիպ նյութեր