211652_close_icon
views-count8074 դիտում article-date 20:12 17-10-2017

Որևէ ստորջրյա երևույթ, ցանկություններ, գայթակղություններ, մեսիջներ չեմ տեսնում. Դավիթ Հարությունյան

«ԵՄ-Հայաստան համաձայնագրի փաստաթղթի հրապարակումը եղել է համաձայնեցված»,- այսօր լրագրողների հետ զրուցյում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Ես այստեղ որևէ ստորջրյա երևույթ, ցանկություններ, գայթակղություններ, մեսիջներ չեմ տեսնում: Կողմերը քննարկումների փուլում էին գտնվում, և երբ վերջնական համաձայնության եկան, թե ինչ տեսք այն պետք է ունենա, բոլոր հնարավոր հարցերը վերացան և այդ ժամանակ էլ հրապարակվեց»,- ասաց նախարարը՝ հորդորելով գաղտնիքներ չփնտրել: Դավիթ Հարությունյանը վստահեցրեց, որ իշխանությունն ունի քաղաքական կամք` իրականացնելու համաձայնագրում նշված բարեփոխումները: Անդրադառնալով ատոմային էներգետիկայի ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության խնդրին, նախարարը նշեց, որ էներգետիկ ոլորտում Հայաստանն ունի երկու հնարավոր զարգացման սցենար՝ փորձել ընդհանրապես էներգակիրների գինը նվազեցնել երկրում և փորձել նվազեցնել, ենթադրենք, հոսանքի գինը: «Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում` ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից: Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով», - ասաց նախարարը: Դավիթ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը նոր ատոմակայան կունենա, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ:

Նմանատիպ նյութեր