211652_close_icon
views-count7469 դիտում article-date 19:59 17-10-2017

Յենս Սթոլթենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարարության քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ողջունել է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնելու քննարկումներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ինքը հարց է ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին` Սիրիայում տիրող իրավիճակի և այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու հնարավորությունների վերաբերյալ: «Մեզ հետաքրքրում էր, թե ՆԱՏՕ-ն ինչ ուղղություններ է տեսնում Սիրիայում խաղաղարար գործողությունների իրականացման հարցում: Մենք նաև հայտնեցինք Հայաստանի պատրաստակամությունը նման քննարկումներին ակտիվ մասնակցելու վերաբերյալ, ինչի մասին խոսել է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից: Գլխավոր քարտուղարը ներկայացրեց Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպիսին է տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումն այնտեղ խաղաղարար գործողություններ իրականացնելու առումով: Նա ողջունեց այդ քննարկումներին մասնակցելու մեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր մյուս պետությունների պատրաստակամությունը»,- ընդգծեց Նահապետյանը: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ այս պահին նպատակահարմար է Սիրիայում խաղաղարար գործողություններ իրականացնել ՄԱԿ-ի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր