211652_close_icon
views-count8629 դիտում article-date 19:35 17-10-2017

Շարմազանովն անհեթեթ է որակել Նովրուզ Մամեդովի հայտարարությունը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, թե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը խախտել է Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը և բանակցությունների վերաբերյալ մանրամասներ է հայտնել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: [url=https://armenpress.am/arm/news/909206/sharmazanovn-anhetet-e-orakel-novruz-mamedovi-haytararutyuny.html]«Արմենպրեսի»[/url] հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Նովրուզ Մամեդովն ակնհայտորեն ընկալման խնդիր ունի: «Թե իր, թե Ադրբեջանի այն պաշտոնյաների հայտարարությունները, ովքեր փորձում են պատրանք ստեղծել, թե Նախագահը հանդիպումից անմիջապես հետո ցանկացել է մանրամասներ հնչեցնել ու պայմանավորվածություն է խախտել, ոչ այլ ինչ են, քան անհեթեթություններ»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով` ՀՀ Նախագահի խոսքը՝ անվտանգության կարևորության ու Արցախի հետ կապված, որևէ կապ չունի բանակցությունների մանրամասների հետ, իսկ ինչ վերաբերում է բանակցությունների մանրամասներին, ՀՀ նախագահն ասել է այն, ինչ հրապարակային տվել է Մինսկի խումբը: «Իսկ Արցախի հետ կապված՝ Մամեդովը չլինի, ով ուզում է լինի, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, հայկական կողմը ևս մեկ անգամ կրկնում է»,- հավելել է Շարմազանովը:

Նմանատիպ նյութեր