211652_close_icon
views-count6281 դիտում article-date 18:49 17-10-2017

Ժոզե Մոուրինյո. Ձգտելու ենք հաղթել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բենֆիկայի» հետ կայանալիք հանդիպմանը: «Մեր միակ նպատակը հաջորդ փուլ դուրս գալն է: «Բենֆիկայի» հետ խաղում կձգտենք հաղթել: «Բենֆիկան» բարդ մրցակից է: Նրանց արդյունքները Չեմպիոնների լիգայում չեն արտացոլում թիմի իրական ուժը: «Բենֆիկան» ուժեղ թիմ է», ասել է պորտուգալացին: Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով խմբի առաջատարն է, իսկ «Բենֆիկան» առաջին երկու խաղերում պարտվել է ԲԿՄԱ-ին (1:2) և «Բազելին» (0:5):

Նմանատիպ նյութեր