211652_close_icon
views-count6554 դիտում article-date 18:38 17-10-2017

Հայաստանի արտգործնախարարը կայցելի Բրյուսել

Հոկտեմբերի 18-19 արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Եվրոպայի հայկական 4-րդ համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Բրյուսելում նախատեսված է նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։

Նմանատիպ նյութեր