211652_close_icon
views-count29841 դիտում article-date 15:29 17-10-2017

Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի դպրոցի 33-ամյա տնօրենը կասկածվում է պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունից ՀՀ քր.օր-ի 308 հոդվածի 1-ին մասի և 314 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործ է փոխանցվել։ Ինչպես նշված քր.գործը հարուցվել է Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Տաթիկ Մնացականյանի նկատմամբ։ Պարզվել է, որ նա, հանդիսանալով կազմակերպչական-տնօրինչական վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, իր պաշտոնական դիրքը ծառայողական շահերին դեմ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, փաստացի կրթություն չստանալու և ավարտական քննություններ չհանձնելու պայմաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել հիմնական կրթության վկայականների բաշխման մատյանում և ավարտական քննական արձանագրություններում, ինչպես նաև 9-րդ դասարանի դասամատյանում, ինչի հիման վրա տնօրեն Տ. ՄՆացականյանը անձամբ կազմել և հանձնել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ հանդիսացող հիմնական կրթության կեղծ վկայական և այն տվել է իր համագյուղացի՝ 16-ամյա Սուրեն Քյալաշյանին։ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում քննություն է սկսվել նշված փաստով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր