211652_close_icon
views-count22844 դիտում article-date 16:25 17-10-2017

Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է . ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի Երևան-Սևան ուղղությամբ 36-57-րդ կմ-ում և Սևան-Երևան ուղղությամբ 64-57-րդ կմ-ում հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են: Շինարարությունն իրականացվել է աննախադեպ արագությամբ և որակով: Աշխատանքների բարձր որակի մասին են փաստում կատարված լաբորատոր փորձաքննության արդյունքները և տեխհսկիչների տված գնահատականները: Աշխատանքների որակից գոհ է նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանի հետ շինարարության ամբողջ ընթացքում պարբերաբար այցելել է շինտեղամասեր: Հիմնանորոգումը նախատեսվում էր սկսել հուլիսից, սակայն, նկատի ունենալով զբոսաշրջային հոսքը և վարորդներին պատճառվող անհարմարությունը, աշխատանքների մեկնարկը տրվեց օգոստոսի 28-ին։ Պայմանագրով աշխատանքների ավարտը նախատեսված էր նոյեմբերի վերջին, սակայն ինչպես խոստացել էին ճանապարհաշինարարները, ասֆալտապատման աշխատանքներն ավարտվեցին սահմանված ժամկետից շուտ՝ հոկտեմբերի 10-ին: Ճանապարհի երկկողմանի երթևեկությունն ամբողջությամբ արդեն վերականգնվել է: Ներկայում ընթանում են հիմնանորոգված հատվածների կահավորման աշխատանքները. տեղադրվում են նոր արգելափակոցներ, կատարվում են գծանշումներ: Ճանապարհի հիմնանորոգումն արագ ավարտելու նպատակով աշխատանքները վստահվել են մրցույթում հաղթող ճանաչված երեք շինարարական կազմակերպությունների՝ «Ճանապարհ», «Կապավոր» և «Սուարդի»: Կատարվել են ճանապարհահատվածների երկու երթևեկելի մասերի և կողնակների 5սմ հաստությամբ ֆրեզավորման և ասֆալտապատման աշխատանքներ: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են զգուշացնող նշաններ, հիմնանորոգվող հատվածների բաժանիչ գոտում` մետաղական պաշտպանիչներ։ Հիմնական ճանապարհի աշխատանքներն ավարտելուց հետո «Կապավոր» և «Ճանապարհ» ճանապարհաշինական ընկերություններն իրենց միջոցներով ասֆալտապատել են նաև մայրուղուց դեպի Ծաղկաձոր և Սևան-Երևան ուղղությամբ դեպի Արզնի տանող ուղեանցերը: Վերջինը տարիներ շարունակ եղել է անբարեկարգ վիճակում: Այլ մանրամասներ՝ տեսանյութում...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր