211652_close_icon
views-count38802 դիտում article-date 12:56 17-10-2017

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Եղվարդի փրկարարները ձորում հայտնաբերել են երեկվանից փնտրվող 30-ամյա նախրապանի դին, դեպքի վայր է ժամանել մարզի ոստիկանապետը

Քիչ առաջ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները քաղաքացիների հետ համատեղ Զովունի գյուղի վարչական տարածքում գտնվող ձորում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ՝ անասնապահությամբ զբաղվող 30-ամյա Սարգիս Պողոսյանն էր, ում երեկվանից համագյուղացիներն ու Եղվարդի հրշեջ փրկարարները որոնում էին։ Դեպքի վայր են ժամանել Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ։ Նա դուրս էր եկել նախիր արածեցնելու և չէր վերադարձել։ Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնում նյութեր էին նախապատրաստվում։ Փրկարարները հատուկ ճոպանի միջոցով դին պետք է գետի մի ափից մյուս ափը տեղափոխեն, որից հետո մոտ 300 մետր ոտքով պետք է դին պատգարակով տեղափոխեն երթևեկելի գոտի, որպեզի շտապօգնության ավտոմեքենան դին տեղափոխի դիահերձարան, որտեղ հետաքննիչի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննության է ենթարկվելու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր