211652_close_icon
views-count3380 դիտում article-date 14:28 17-10-2017

Սոմալիում խոշոր ահաբեկչության հետևանքով մոտ 300 մարդ է զոհվել, երկրում եռօրյա սուգ է հայտարարված

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոի կենտրոնական փողոցներից մեկում՝ Safari հյուրանոցից քիչ հեռու, բեռնատար ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով զոհվել է 276, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, հաղորդում է Reuters-ը։ Սոմալիի տեղեկատվության նախարար Աբդիրահման Օսմանի խոսքով՝ ահաբեկչական գործողությունը իրականացրել են «Աշ-Շաբաբ» խմբավորման անդամները։ Փրկարարական ծառայությունները շարունակում են պայթյունի հետևանքով փլուզված շինությունների տակից դուրս բերել վիրավոր և մահացած մարդկանց։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Դեպքի կապակցությամբ՝ որպես հարգանքի նշան, Էյֆելյան աշտարակի լույսերը որոշ ժամանակով անջատել են։

Նմանատիպ նյութեր