211652_close_icon
views-count40043 դիտում article-date 10:14 17-10-2017

10 օրվա ընթացքում 5 անգամ թալանել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ի վճարահաշվարկային տերմինալի պահոցները՝ տանելով խոշոր չափի գումար

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, հերթական անգամ թալանվել են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալները։ Ժամը 06։00-ից 12։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Գարեգին Նժդեգի թփողոցի թիվ 26/5 հասցեում գտնվող նշված տերմինալից կատարել են գողություն՝ իրենց հետ տանելով այնտեղ եղած խոշոր չափի գումար։ Նույն օրը նմանատիպ եղանակով գողություն է կատարվել Էրեբունի փողոցի թիվ 29 հացեում գտնվող նշված ընկերության վճարահաշվարկային տերմինալից։ Անհայտ անձը կամ անձինք, կոտրելով տերմինալը, այնտեղից նույնպս գողացել են խոշոր չափի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առաջինի դեպքով հետաքննություն է սկսվել Ոստիկանության Շենգավիթի բաժնում, իսկ երկրորդ գողության փաստով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սա արդեն վերջին 10 օրվա կտրվածքով 5-րդ դեպքն է, երբ անհայտ անձը կամ անձինք կոտրելու միջոցով թալանում են «Իզի Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալի դրամապահոցները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր