211652_close_icon
views-count8663 դիտում article-date 11:39 17-10-2017

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Սարգսյան-Ալիև հանդիպման մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը գոհունակություն է հայտնել նախօրեին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ստեֆան Դյուժարրիկի տարածած հայտարարության մեջ։ Բացի այդ, Գուտերրեշը կոչ է արել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել միայն խաղաղ ճանապարհով։ «Գլխավոր քարտուղարը խրախուսում է, որպեսզի նախագահնրը որոշեն քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը խորացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,-ասված է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երկու երկրների Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և հավելյալ քայլեր ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը շփման գծում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց գոհունակությունն են հայտնել երկար ընդմիջումից հետո տեղի ունեցած այս ուղիղ բանակցությունների կապակցությամբ: Նրանք պատրաստակամ են մնում աշխատելու կողմերի հետ ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային հանգուցալուծման միջնորդության ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ, մոտ ապագայում համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու ԱԳ նախարարների հետ:

Նմանատիպ նյութեր