211652_close_icon
views-count10553 դիտում article-date 23:33 16-10-2017

Զինեդին Զիդան. Մեզ երկու եզրափակիչ են սպասվում

Զինեդին Զիդան. «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Տոտենհեմի» հետ կայանալիք հանդիպմանը: «Ցանկանում ենք շարունակել Չեմպիոնների լիգայում տնային խաղերի անպարտելի շարքը: Վաղը մեր դեմ հիանալի թիմ է խաղալու: Մենք բոլոր մրցակցներին էլ մեծ հարգանքով ենք վերաբերվում: Այժմ մեզ բարդ քննություն է սպասվում՝ երկու հանդիպում «Տոտենհեմի» հետ: Դրանք յուրօրինակ եզրափակիչներ են լինելու, քանի որ թիմերը հավասար միավորներ ունեն: Կարծում եմ, վաղվա խաղը դուր կգա ֆուտբոլի բոլոր սիրահարներին: Հուսով եմ, որ կհաղթենք: Չգիտեմ, ինչ ապագա է սպասվում Քեյնին, սակայն նա «Տոտենհեմի» առանցքային խաղացողն է: Նա խաղային բոլոր առումներով ուժեղ է: Դա ստատիկ խաղացող չէ, շատ արագ է տեղաշարժվում, միշտ ազատ գոտիներ է փնտրում: Կատարյալ ֆուտբոլիստ է», ասել է Զիդանը:

Նմանատիպ նյութեր