211652_close_icon
views-count8077 դիտում article-date 23:01 16-10-2017

Մոուրինյոն ցանկանում է աշխատավարձի զգալի ավելացում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է մանկունյանցիների հետ քննարկել նոր պայմանագրի պայմանները: Պորտուգալացի մասնագետը համաձայն է երկարաձգել պայմանագիրը, եթե զգալիորեն բարձրացվի աշխատավարձը, որն այժմ կազմում է տարեկան 15 միլիոն ֆունտ: Մոուրինյոն ցանկանում է, որպեսզի նոր պայմանագրում արտացոլվեն այն հաջողություններն ու առաջընթացը, որին նրան հաջողվել է հասնել անգլիական ակումբի հետ: Հիշեցնենք, որ 8 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 20 միավորով երկրորդ տեղում է՝ ոչ մի խաղում պարտություն չկրելով:

Նմանատիպ նյութեր