211652_close_icon
views-count2937 դիտում article-date 22:54 16-10-2017

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի ֆիլմի ցուցադրությունը

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա լիբանանահայ կինոռեժիսոր Նիկոլ Բեզջյանի «Լույսի տաճար» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը պատմում է Կիպրոսի հայտնի Մելքոնյան կրթական հաստատության մասին, որը, լինելով լավագույն կրթական հաստատություններից մեկը, արդեն տևական ժամանակ է, ինչ չի գործում: Կիպրոսի Նիկոսիա քաղաքում տեղակայված Մելքոնյան կրթական հաստատությունը, որը 80 տարվա ընթացքում կրթություն և խնամք է տվել կարիքավոր հայ երիտասարդներին, փակվել է առանց հետագայում վերաբացվելու որևէ հեռանկարի: Նախկին ուսանողների տվյալների, արխիվային նյութերի և բանաստեղծական պատկերների միջոցով այս վավերագրական ֆիլմը առաջ է քաշում սփյուռքում հայկական կրթօջախների հիմնախնդիրները: Հաստատությունը հիմնադրվել է բարերար Մելքոնյան եղբայրների կողմից՝ նպատակ ունենալով հայոց ցեղասպանության ընթացքում որբացած հայերին օգնել մտնել կյանքի նոր փուլ: Սակայն մեկ դար անց առաջացած որոշ խնդիրներն իրենց հետևանքն են թողել Մելքոնյան կրթական հաստատության պատմության մեջ՝ սառեցնելով նրա գործունեությունը: «Լույսի տաճար» ֆիլմը, ըստ էության, շեշտադրում է շատ ուշագրավ և մեր օրերի համար խիստ կարևոր հարցադրում՝ հայկական կրթօջախների խնդիրը սփյուռքում, որոնք, ցավոք, հետզհետե պակասում են: Վենետիկի «Ոսկե առյուծ 2015» բիենալեի հաղթող Նիկոլ Բեզջյանը ծնվել է Հալեպում, սակայն ապրել և ստեղծագործել է տարբեր երկրներում: Նիկոլ Բեզջյանը բազմաթիվ ֆիլմերի հեղինակ և միջազգային անվանի կինոփառատոների մրցանակակիր է: Գործադիր պրոդյուսեր `Արմեն Ուրնեշլյան Ռեժիսոր` Նիկոլ Բեզջյան Գրող` Նիկոլ Բեզջյան Պրոդյուսեր` Նիկոլ Բեզջյան Կինեմատոգրաֆիա` Էլի Պարթամյան Խմբագրում` Շանտալ Պարտամյան Հնչյունային ձևավորում՝ Վիկտոր Բրեսս Ձայն՝ Ալին Նագգաշյան Երաժշտության ձայնագրություն՝ Ջո Բարուջյան, Սեդո Բաղդասարյան Դաշնամուրային իմպրովիզացիա` Ջո Բարուջյան [b]Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր