211652_close_icon
views-count30282 դիտում article-date 19:49 16-10-2017

82-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է

Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ դերասանը գտնվում է Մոսկվայի Թիվ 57 հիվանդանոցում: Ըստ բժիշկների՝ դերասանը արդե մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում: Նրա վիճակը միջին ծանրության է: Սակայն աղբյուրը նշում է նաև, որ դերասանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան տեղյակ չէ ամուսնու առողջական վիճակի մասին և այդ առիթով նրա ներկայացուցիչը՝ Իրինա Մազուրը դիմել է դատախազություն, որպեսզի պարզեն, թե ինչու է հիվանդանոցի ղեկավարությունը թաքցնում Ա. Ջիգարխանյանի առողջության մասին տեղեկությունները, ով, ինչպես ավելի ուշ պարզվել է, հիվանդանոց է պառկել առանց փաստաթղթերի և խնդրել է ոչ ոքի տեղեկություններ չներկայացնել իր առողջական վիճակի մասին, այդ թվում՝ կնոջը: Դուրս կգրվեմ՝ ամեն ինչ կպատմեմ,- լրագրողներին հայտնել է Ա. Ջիգարխանյանը: Նշենք, որ դերասան Ա. Ջիգարխանյանն ապրում է Մոսկվայի դրամատիկական թատրոնի երաժշտական ղեկավար, 33-ամյա [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/15/1079925/]Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ[/url]։ Երկար ժամանակ զույգը թաքցնում էր սիրավեպը, սակայն 2015 թվականի փետրվարին նրանք պաշտոնապես հաստատեցին, որ միասին են, իսկ 2016 թվականի փետրվարի 25-ին նրանք օրինականացնում են իրենց հարաբերությունները: Ջիգարխանյանի օրինական կինը՝ դերասանուհի Տատյանա Սերգեյի Վլասովան, ներկայում ապրում և աշխատում է ԱՄՆ Դալլասում:

Նմանատիպ նյութեր