211652_close_icon
views-count11127 դիտում article-date 19:07 16-10-2017

Ֆրանչեսկո Տոտի. Ռոնալդուն գերազանցում է Նեյմարին ու Մեսիին

«Ռոմայի» նախկին ավագ Ֆրանչեսկո Տոտին նշել է 2017թ. լավագույն խաղացողին ու մարզչին: «Նախ, մենք նշենք երեք այլմոլորակայիններին՝ Ռոնալդու, Մեսի ու Նեյմար: Պետք է ասեմ, որ մենք խաղադաշտում միմյանց հարգում էինք, սակայն Կրիշտիանու Ռոնալդու գերազանցում է մնացածներն: Ռոնալդուն զարմանալի մրցաշրջան անցկացրեց և գրավեց առաջատար թիմերի դարպասը: Ինչ վերաբերում է մարզիչներին, ապա մեր՝ իտալական դպրոցը, նախկինի պես թոփ-մակարդակի վրա է: Սակայն թեպետ հիանալի աշխատանք տարան Կոնտեն ու Ալեգրին, հավակնորդը Զիդանն է: Պատճառը նույնն է. նա նվաճել է ամեն ինչ: Կարծում եմ, Բուֆոնը լավագույն դարպասապահ ճանաչվելու լավ հնարավորությունները ունի: Միայն Նավասը կարող է նրա հետ մրցակցել», ասել է Բուֆոնը:

Նմանատիպ նյութեր