211652_close_icon
views-count3216 դիտում article-date 13:25 16-10-2017

Թեհրանի և Փհենյանի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը միայն խորացնում է միջազգային խնդիրները. Լավրով

Իրանի միջուկային հարցով գործարքի վերաբերյալ Թեհրանի նկատմամբ որդեգրած ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը, այն է՝ համապարփակ համաձայնագրից դուրս գալը, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային փորձարկումներին Վաշինգտոնի ուղղած սպառնալիքները փաստացիորեն խորացնում են առկա համաշխարհային խնդիրները։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Ria Novosti-ն։ Վերջինս հավելել է, որ փոխադարձ վստահության վատնումը խորը մտահոգություն է առաջ բերում և այդ վստահությունը վերականգնելը հեշտ չի լինելու։ «Ցավոք, այդ բացասական միտումները միայն խորացան Վաշինգտոնի կայացրած որոշումների հետևանքով»,-ընդգծել է Լավրովը։ Հիշեցնենք, որ ի պատասխան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միջուկային գործարքից հրաժարվելու մտադրությանը, Թեհրանը հայտարարել է, որ այն անպատասխան չի թողնի։

Նմանատիպ նյութեր