211652_close_icon
views-count2937 դիտում article-date 10:02 16-10-2017

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ բնակիչներին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 06:50-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն հատակից բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները 1935 թ. ծնված Հ. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 16-ին, ժամը 05:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի (7-րդ հարկ) վատառողջ բնակչին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1948 թ. ծնված Ս. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր