211652_close_icon
views-count36124 դիտում article-date 22:25 15-10-2017

Հետիոտներին զիջելու համար Մոնղոլիայի նախագահը կանգնեցրել է ավտոշարասյունը

Մոնղոլիայի նախագահ Խալտմագիյնա Բատուլգայի ավտոշարասյունը կանգնել է կարմիր լույսի տակ, որպեսզի հետիոտները անցնեն: Ընդդիմադիր Բատուլգան նախագահ էր դարձել ամռանը՝ 2-րդ տուրում ստանալով ձայների 50,6%-ը: Անսովոր իրադարձության լուսանկարը արագորեն տարածվել է սոցցանցերում և հարուցել օգտատերերի հիացմունքը, քանի որ պետության նախկին ղեկավարներից և ոչ մեկը երբեք չի կանգնել, որպեսզի զիջի սովորական մարդկանց: Նոր նախագահը հայտնի է երթևեկության կանոնների հանդեպ հարգանքով: Հոկտեմբերի սկզբում նրան լուսանկարել էին հետիոտնային անցումով քայլելիս, ընդ որում՝ նախագահն ու նրա պահպանության աշխատակիցները սպասել են, մինչև լուսացույցի կանաչ լույսը միանա:

Նմանատիպ նյութեր