211652_close_icon
views-count9772 դիտում article-date 21:48 15-10-2017

Սիրիայի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է զորքերը դուրս բերել իր երկրի տարածքից

Սիրիայի խորհրդարանի ղեկավար Համուդ աս-Սաբագը՝ ելույթ ունենալով Սանկտ-Պետերբուրգում ընթացող Միջազգային խորհրդարանական միության նստաշրջանում, հայտարարել է, որ արաբական հանրապետության Ժողովրդական խորհուրդը պահանջում է երկրի տարածքից անմիջապես դուրս բերել թուրքական զորքերը: «Սիրիական խորհրդարանը պահանջում է թուրքական զորքերի անհապաղ դուրս բերում Սիրիայի տարածքից՝ առանց նախապայմաններ», ասել է նա: Աս-Սաբագը նաև նշել է, որ Դամասկոսը դատապարտում է Անկարայի գործողությունները: «Գտնում ենք, որ թուրքական զորքերի մուտքը Իդլիբ նահանֆ սպառնալիք է մեր քաղաքացիների անվտանգությանն ու միջազգային նորմերի խախտում»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարեց Իդլիբում ռազմական գործողության մեկնարկի մասին: Անկարան նշել էր, որ զինվորականները Սիրիայի տարածք են մտել ապառազմականացման չորրորդ գոտու ստեղծման համար:

Նմանատիպ նյութեր