211652_close_icon
views-count6651 դիտում article-date 18:45 15-10-2017

«Մանչեսթեր Սիթին» 123 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 8-րդ տուրում 7:2 հաշվով ջախջախել էր «Սթոք Սիթիին»: Այդպիսով, քաղաքաբնակները Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 8 խաղից հետո գոլերի քանակը հասցրեցրին 29-ի, ինչը 123 տարվա ընթացքում լավագույն ցուցանիշն է անգլիական ակումբների շրջանում: Միայն «Էվերթոնին» է հաջողվել ավելի բարձր ցուցանիշ գրանցել՝ 1894/1895 մրցաշրջանում: Այդ ժամանակ «Էվերթոնը» 8 խաղում 30 գոլ էր խփել: Բացի այդ, մանկունյանցիները ակումբի ռեկորդը կրկնեցին՝ ԱՊԼ-ի մեկ խաղում 7 գոլ խփելով: Մինչ այդ՝ 2013/14 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» տանը 7:0 հաշվով հաղթել էր «Նորվիչին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր