211652_close_icon
views-count6318 դիտում article-date 14:55 15-10-2017

Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգի Նարիշկինի աշտարակից ավանդական թնդանոթային համազարկ է իրականացրել

Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սանկտ Պետերբուրգ: ՀՀ ԱԺ նախագահը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, այցելել է Պետրոպավլովյան ամրոցի Նարիշկինի աշտարակ: Նշենք, որ դեռեւս Պետրոս Առաջինի ժամանակաշրջանից սկիզբ առած ավանդույթի համաձայն՝ Նարիշկինի աշտարակից ամեն օր թնդանոթի համազարկով ազդարարվում է կեսօրը: Համազարկի իրավունք վերապահվում է նաեւ Սանկտ Պետերբուրգ այցելած պատվավոր հյուրերին: Հոկտեմբերի 14-ին ավանդական թնդանոթային համազարկն իրականացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր