211652_close_icon
views-count5719 դիտում article-date 10:38 15-10-2017

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստան

ՀՀ ՊՆ խաղաղապահ ստորաբաժանումը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, ՀՀ ԶՈՒ Իլ-76 ինքաթիռով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն` ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2017թ. պլանի համաձայն, հոկտեմբերի 16-ից 20-ը Ղազախստանի տարածքում անցկացվող «Անքակտելի եղբայրություն-2017» համատեղ խաղաղապահ զորավարժությանը և դրան նախորդող նախապատրաստական փուլին մասնակցելու նպատակով: «Անքակտելի եղբայրություն-2017» զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին ս.թ. հոկտեմբերի 20-ին կմասնակցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը:

Նմանատիպ նյութեր