211652_close_icon
views-count40510 դիտում article-date 23:50 14-10-2017

Արցախի Օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը Լեհաստանում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն

Լեհաստանում տեղի ունեցած կարատե-դո մարզաձևի Եվրոպայի առաջնոթյունում Արցախի Օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Արթուր Առուշանյանը 70 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը: Կյոկուշին կարատեյի Եվրոպայի 31-րդ Բաց Առաջնության 2-րդ օր հոկտեմբերի 14… Թեժ մենամարտեր, երկարատև ժամեր ու ահա սպասելի ու փայլուն հաղթանակներ: Ըստ արդյունքների 1-ին տեղ` Հայաստանի Հանրապետություն 2-րդ տեղ` Ճապոնիա 3-րդ տեղ` Հայաստանի Հանրապետություն /Ճապոնիա Կյոկուշին կարատեյի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Կարպիս Կարապետյանը վարած 4 մենամարտերի արդյունքում զբաղեցրեց 3-րդ տեղը: Փայլուն հաղթանակ: Առաջին մենամարտում նա հաղթեց ՌԴ հավաքականի մարզիկին: Երկրորդ մենամարտում Իսպանիայի հավաքականի մարզիկին: Երրորդ մենամարտում Բելոռուսի հավաքականի մարզիկն էր: Կիսաեզրափակիչում մենամարտում էին Կարպիս Կարապետյանը և Ճապոնիայի հավաքականի ներկայացուցիչը: Արդյունքում 7 րոպե տևած մենամարտը` ըստ մրցավարների հաղթեց ճապոնացի կարատեիստը: Հայաստանի հավաքականը ներկայացնող մյուս մասնակիցը Արթուր Առուշանյանն էր: Առաջին մենամարտ հաղթեց Եվրոպայի չեմպիոնին, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ղազախստանի մարզիկին: Երկրորդ մանամարտում հաղթեց Ճապոնիայի գործող չեմպիոնին: Երրորդ մենամարտը կրկին ճապոնացի մարզիկի հետ էր` Ճապոնիայի չեմպիոն (JFKO վարկած), Աշխարհի գավաթակիր, Եվրասիայի չեմպիոն, Մուայ Թայի աշխարհի չեմպիոն, վերջինս գերազանցում էր Արթուր Առուշանյանին 5 կիլոգրամով: Եզրափակչում Արթուրը մենամարտեց Ճապոնիայի հավաքականի այն մարզիկի հետ ում մրցավարները շնորհեցին Կարպիս Կարապետյանի մենամարտի հաղթանակը: Առաջին իսկ ռաունդում Արթուր Առուշանյանը փայլուն հաղթանակ տարավ: Եվ այսպես Լեհաստանում կայացած Կյոկուշին կարատեյի Եվրոպայի 31-րդ բաց առաջնությանը ԿԿԱՖ հավաքականը ներկայացնող 4 մարզիկները փայլուն հաղթանակներով վերադառնում են հայրենիք, արժանանալով 1 ոսկե և 3 բրոնզե մեդալների. Արթուր Առուշանյան 1 տեղ Կարպիս Կարապետյան 3 տեղ Գոռ Տեր-Եսայան 3 տեղ Արշակ Սիմոնյան 3 տեղ Հատկանշական է ասել, որ այսօր նրանց մի գերբնական ուժ էր ոգևորում: Ամբողջ հավաքականի կազմը ֆեդերացիայի նախագահ, միջազգային սև գոտի 4-րդ դան Սենսեյ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ Երևանում մասնակցում էր մեր մայրաքաղաքի՝ մեր Էրեբունի-Երևանի տոնին: Մեծ ոգևորությամբ նշենք, որ հաղթանակը նվիրվում է Էրեբունի-Երևանի 2799-րդ տարելիցին: Այլ տարբերակ չպետք է լիներ միայն հաղթանակ: Շնորհավորում ենք բոլորիս . ԺԱՄԱՆԱԿՆ Է ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵԼ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր