211652_close_icon
views-count4641 դիտում article-date 22:18 14-10-2017

Քենիայում աշակերտը զենքով հարձակվել է դպրոցի վրա, զոհվել է 6 մարդ

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Քենիայի Լոկիչոջիո քաղաքում, որտեղ հարձակվել են դպրոցի վրա: Արդյունքում զոհվել է 6 մարդ՝ 5 աշակերտ և անվտանգության աշխատակիցը, վիրավորվել է 18-ը: Վաղ առավոտյան դպրոցի աշակերտներից մեկը, որին դասերից հեռացվել էր կարգապահական խախտման համար, և նրա երկու ընկերները ներխուժել են ուսումնական հաստատություն և կրակ բացել: Դրանից հետո նրանք ուղևորվել են աղջիկների հանրակացարան, որտեղ ևս մի քանի հոգու վիրավորել են և բռնաբարել երկու աղջկա: Հարձակվողներից երկուսին արդեն հաջողվել է գտնել և ձերբակալել:

Նմանատիպ նյութեր