211652_close_icon
views-count5296 դիտում article-date 21:34 14-10-2017

Իսլանդիայի նախագահը լոգարանում ընկել և կոտրել է քիթը

Իսլանդիայի նախագահ Գուդնի Յոհանեսոնը ընկել է լոգարանում և կոտրել քիթը: Պետության ղեկավարին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան կարեր են դրել: Նախագահի առողջության ոչինչ չի սպառնում, այժմ նա իրեն լավ է զգում: «Նախորդ գիշեր տաք ու հարմարավետ լոգարանը չափից դուրս շոգ ու հարմարավետ ստացվեց», կատակել է Յոհանեսոնը Ֆեյսբուքի իր էջում: Նախագահը ընկել է, երբ լոգարանում տոթ լինելու պատճառով կորցրել է գիտակցությունը: Յոհանեսոնը Իսլանդիայի նախագահ է ընտրվել 2016թ. օգոստոսին: Մինչ այդ նա երբեք չի զբաղվել քաղաքականությամբ և որևէ կուսակցության անդամ չի եղել:

Նմանատիպ նյութեր