211652_close_icon
views-count18891 դիտում article-date 20:50 14-10-2017

Տիգրան Աբգարյանի ու մյուս հերոսների թափած արյունը պարտավորեցնում է՝ կյանքի գնով պահված հայրենիքը միայն շենացնել ու թշնամուն ցույց տալ, որ հայի ապրելու ոգին անմահ է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տիգրան Աբգարյանի ու մյուս հերոսների թափած արյունը պարտավորեցնում է՝ կյանքի գնով պահված հայրենիքը միայն շենացնել ու թշնամուն ցույց տալ, որ հայի ապրելու ոգին անմահ է: Այսօր տանկիստ Տ. Աբգարյանը կդառնար 21 տարեկան: Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջաբրայիլում թշնամու 8 տանկի դեմ անողոք կռիվ էր տվել ու թշնամու 3 տանկ խոցել: 8 ամիս էր մնացել, որ տուն վերադառնար: Տիգրանի հարազատները, ընկերներն ու մյուս հերոսների ծնողներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել քաջորդու շիրմաքարի մոտ ու խնկարկել, աղոթք հնչեցրել ու ծաղիկներ դրել նաեւ հուշահամալիրի մոտ: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր