211652_close_icon
views-count8351 դիտում article-date 18:10 14-10-2017

Դիվանագիտական սկանդալ Ղրղզստանի ու Ղազախստանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հրապարակավ նորից մեղադրել է հարևան Ղազախստանի իշխանություններին՝ նախագահական ընտրություններից առաջ իր երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Մինչ այդ՝ հոկտեմբերի 7-ին, Ատամբաևը հայտարարել էր, որ Ղազախստանը փորձում է առաջ տանել նախագահի ընդդիմադիր թեկնածու, նախկին վարչապետ Օմուրբեկ Բաբանովի շահերը, ինչպես նաև Աստանային մեղադրել է տապալված նախագահ Կուրմանբեկ Բակիևի շահերը: Նշենք, որ Ղրղզստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական սկանդալը սկսվել է սեպտեմբերի 19-ին Ալմա-Աթայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և նախագահի ընդդիմադիր թեկնածու, «Հանրապետություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Բաբանովի հանդիպումից հետո: Բաբանովը համարվում է Ղրղզստանի ներկայիս նախագահի թիմակցի՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սորոնբայ Ժեենբեկովի գլխավոր հակառակորդը: Ղազախստանի իշխանություններն արդեն պաշտոնապես բողոք են արտահայտել Ատամբաևի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք անթույլատրելի են:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր