211652_close_icon
views-count10128 դիտում article-date 14:41 14-10-2017

Նախագահն այցելել է «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում հոկտեմբերի 13-15-ը անցկացվող «ԱրմՊրոդԷքսպո» գյուղատնտեսական ամենամյա մասնագիտացված ցուցահանդես, որին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտը սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն Հայաստանից և Արցախից: Հանրապետության Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, ցուցահանդեսի մասնակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության, զարգացման ծրագրերի և դրանց իրագործման հարցում պետությունից աջակցության ակնկալիքների, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտի խնդիրների ու դրանց լուծման հնարավորությունների մասին: Շրջայցի ավարտին կազմակերպիչները ցուցահանդեսի բացօթյա հատվածում Նախագահին ներկայացրել են նաև գյուղտեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի զարգացման հնարավորությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր