211652_close_icon
views-count9151 դիտում article-date 17:14 14-10-2017

Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում». Իրանի մեջլիսի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին: Իրանի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում: Կողմերն անդրադարձել են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր