211652_close_icon
views-count9161 դիտում article-date 16:09 14-10-2017

ԵՄ գագաթնաժողովում Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու հարցի քննարկումը կհետաձգվի. Մերկել

Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելու հարցն առաջիկայում կայանալիք ԵՄ գագաթնաժողովում չի քննարկվի։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Tass-ը։ «Ես ասել եմ, որ մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ քննարկել իրավիճակը, այդ իսկ պատճառով Եվրախորհրդին խնդրել ենք զեկույց պատրաստել, և, իհարկե, այս պահին որոշում չենք կայացնի։ Ես, ամեն դեպքում, կցանկանայի լսել իմ գործընկերների կարծիքը»,-ասել է Մերկելը։ Որպես հիմնական գործոն, որ ստիպում է Բեռլինին վերանայել Անկարայի հետ հարաբերությունները, նա նշել է թուրքական իշխանությունների կողմից իրականացվող զանգվածային ձերբակալությունները։ ԵՄ գագաթնաժողովը կայանալու է Բրյուսելում, հոկտեմբերի 19-20-ին։

Նմանատիպ նյութեր