211652_close_icon
views-count7451 դիտում article-date 15:56 14-10-2017

Ադրբեջանում կալանավորված ընդդիմադիր ակտիվիստին հոգեբուժարան են տարել

Ադրբեջանի Ազգային ճակատ ընդդիմադիր կուսակցության ակտիվիստ Ֆիզուլի Հուսեյնովին ընդդիմության հոտեմբերի 7-ի հանրահավաքի նախօրեին կալանավորելուց հետո հոգեբուժարան են տարել: Այս մասին Turan-ին հայտնել է նրա փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 13-ի օրվա առաջին կեսին Բաքվի Վերաքննիչ դատարանում Ազգային ճակատի 4 ակտիվիստների բողոքներն էին քննվում, այդ թվում՝ Հուսեյնովի: Փաստաբանը նրա վարքում ոչ մի տարօրինակ բան չի նկատել, բայց քանի որ Հուսեյնովը հոկտեմբերի 6-ից հացադուլ է անում, թույլ եւ գունատ է եղել: Ակտիվիստների բողոքները մերժվել են եւ նրանց նորից մեկուսարան են տարել: Օրվա երկրոդ կեսին Հուսեյնովը զանգել է ծնողներին եւ հայտնել, որ իրենՄաշթագ գյուղի հոգեբուժարան են տարել: «Այսօր առավոտյան արդեն մեկուսարանից զանգել են նրա տուն եւ ասել, որ Հուսեյնովի բերանից փրփուր է գալիս եւ որ ծնողները համոզեն նրան դադարեցնել հացադուլը», - սաել է փաստաբանը:

Նմանատիպ նյութեր