211652_close_icon
views-count9066 դիտում article-date 13:49 14-10-2017

Նա միջազգային ճգնաժամ է հրահրում. Ջոն Քերրին քննադատել է Իրանի միջուկային գործարքի հարցում Թրամփի դիրքորոշումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի միջուկային հարցով կայացրած իր որոշմամբ պարզապես միջազգային ճգնաժամ է ստեղծում և հարվածի սպառնալիքի տակ պահում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ազգային անվտանգության շահերը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է Ria Novosti-ն։ Քերրին այդ որոշումը նաև անվանել է «անխոհեմ հրաժարական՝ փաստերից, ի օգուտ սեփական գաղափսրախոսության ու էգոիզմի»։ Հիշեցնենք, որ նախօրեին Թրամփը հայտարարեց, որ հրաժարվում է պաշտոնապես հաստատել Կոնգրեսի հայտարարությունը, որ Թեհրանը միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները լիարժեք է իրականացնում և սպառնաց, որ դուրս կգա համապարփակ համաձայնագրից։

Նմանատիպ նյութեր