211652_close_icon
views-count5258 դիտում article-date 14:15 14-10-2017

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն է ընտրվել Օդրե Ազուլեն

Ֆրանսիայի նախկին մշակույթի նախարար, քաղաքական գործիչ Օդրե Ազուլեն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Նրա թեկնածության օգտին ուրբաթ քվեարկել են Գործադիր խորհրդի անդամների մեծամասնությունը, հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/10/14/former-french-culture-minister-is-chosen-as-candidate-to-head-unesco]euronews[/url]-ը: 58 երկրներից 30-ը ընտրությունների վերջին փուլի ընթացքում սատարել են Ազուլեին: Նրա մրցակիցը՝ Կատարի մշակույթի նախկին նախարար, դիվանագետ Համադ բեն Աբդելազիզ ալ Քավարին ստացել է 28 ձայն: ՅՈՒՆԵՍԿՕ նոր գլխավոր տնօրենի հաստաումը տեղի կունենա ՄԱԿ 39-րդ գլխավոր համաժողովին, որը կանցկացվի հաջորդ ամիս:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր