211652_close_icon
views-count2820 դիտում article-date 11:58 14-10-2017

«Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 9-ից 13-ը Հայաստանում անցկացվեց ՀԱՊԿ անդամ երկրների «Փոխգործակցություն-2017» համատեղ զորավարժությունը՝ ՀԱՊԿ Արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի ստորաբաժանումների ՀՀ ու ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասնակցությամբ: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի հատուկ ուժերի կազմում ընդգրկված էին նաև ՌԴ Ազգային Գվարդիայի և ՆԳ նախարարության, Ղազախստանի Հանրապետության Ազգային գվարդիայի, Բելոռուսի ներքին զորքերի, Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների օպերատիվ խմբերը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ներկայացնում էր ԿՀԴՊ գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ստորաբաժանումը: ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի զորավարժությունն անցկացվեց «Մարշալ Բաղրամյան» զինավարժարանում: Ամփոփիչ փուլին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբների պետերը, ոստիկանության պետը, արտակարգ իրավիճակների նախարարը, այլ պաշտոնատար անձինք: Զորավարժությանը դիտորդական առաքելությամբ ներկա էին ՀԱՊԿ անդամ-պետությունների դեսպանները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսի, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Վարժանքների սցենարով՝ տեղեկատվություն է ստացվում, որ անօրինական զինված կազմավորումը պատանդներ է վերցրել ու տեղակայվել բնակավայրից ոչ հեռու գտնվող երեք հարկանի շինության մեջ: ՀՀ ոստիկանության և ՌԴ Ազգային գվարդիայի Հատուկ նշանակության ստորաբաժանումներին խնդիր է առաջադրվում՝ ազատել պատանդներին և վնասազերծել անօրինական զինված խմբավորումը: Անօրինական զինված խմբի վնասազերծմանը հաջորդում են ոստիկանության, բժշկական և տեխնիկական ծառայությունների համապատասխան գործողությունները: «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը ևս մեկ կարևոր քայլ էր ինչպես արագ արձագանքման ուժերի համակարգման, այնպես էլ կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր