211652_close_icon
views-count6820 դիտում article-date 11:11 14-10-2017

ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից. Tert.am

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է արել հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կազմից՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ երկիրը չի կատարում ՄԻԵԴ-ի որոշումները, հաղորդում է [url=http://www.tert.am/am/news/2017/10/14/pace-azerbaijan-mammadov/2511049]Tert.am[/url]-ը։ Ըստ կառույցի կայքում հրապարակված հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով դատարանի կայացրած դատավճիռը՝ ԵԽԽՎ բյուրոն կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանի բացառում ՄԻԵԴ-ից։ Եվրոպական կառույցներն ու բազմաթիվ պաշտոնյաներ բազմիցս պահանջել են Ադրբեջանից ազատ արձակել Իլգար Մամեդովին և ափսոսանք են հայտնել, որ չնայած դատարանի եզրակացություններին և հնչած կոչերին՝ Իլգար Մամեդովը շարունակում է մնալ կալանքի տակ: Հիշեցնենք, որ «Ռեալ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար և դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը: Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ երկու բանաձև է ընդունել: Մասնավորապես՝ ընդունվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևը, որում վեհաժողովը մտահոգություն է հայտնել կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելու նպատակով քրեական օրենսդրության կամայական կիրառման խնդրի, արտախորհրդարանական ընդդիմության գործունեության սահմանափակումների մասին պնդումների և ժողովների ազատության սահմանափակումների առնչությամբ: Պատվիրակները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թույլատրող պայմաններ և հետագայում փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության և ֆինանսավորման վերաբերյալ օրենքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2017/10/14/pace-azerbaijan-mammadov/2511049]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր