211652_close_icon
views-count43047 դիտում article-date 23:50 13-10-2017

Ուշադրության կենտրոնում պահենք այն մարդկանց, որոնք ամեն ինչ անում են մեզ համար. դրանք մեր զինվորներն են. Արթուր Ջանիբեկյան. Aysor.am

Այսօր, հոկտեմբերի 13-ին «Այբ» կրթահամալիրում Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, ТНТ հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանից հայ երիտասարդները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է մտածում հայրենասիրության մասին, հպարտանո՞ւմ է արդյոք երբ «յան»-ով ավարտվող հայերի հաջողությունների մասին է տեղեկանում։ Ի պատասխան Ջանիբեկյանն ասել է, որ հայրենասիրության մասին բարձրագոչ արտահայտություններ չի կարող անել, քանի որ հայրենասիրությունն իր պատկերացմամբ այն է, ինչին ծառայեցվում է ամեն ինչ։ Ըստ Արթուր Ջանիբեկյանի՝ Լևոն Արոնյանը, Հենրիխ Մխիթարյանը հերոսներ են, բայց ավելի մեծ հերոս են մեր զինվորները, որոնք ամեն ինչ անում են մեզ համար:

Նմանատիպ նյութեր