211652_close_icon
views-count58975 դիտում article-date 20:22 13-10-2017

Երևանի ՃՈ պետի տեղակալի հսկողությամբ Պաշտպանության նախարարության առյուծ տղերքը իրենց մաշկի վրա զգացին ամրագոտու կարևորությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ՀՀ Ճանապարհային Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հանձնարարությամբ Երևանի ՃՈ պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Հայկազ Մաթևոսյանը այցելեց ՀՀ Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական համալսարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, համալսարանի սպայական կազմը, ուսանողներն ու պայմանագրային զիծառայողները անձամբ զգացին անվտանգության ամրագոտու պրակտիկ նշանակությունը ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերում: Համալսարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը շարահրապարակում անձնակազմին ներկայացրեց Երևանի ՃՈ պետի տեղակալին, որից հետո վերջինս շարահրապարակում համառոտ ներկայացրեց ամրագոտու կարևորությունը տրանսպորտային միջոցները վարելու ժամանակ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 424+
424+

Նմանատիպ նյութեր